Լաոսի իշխանությունները տարհանել են ավելի քան հարյուր ընտանիք՝ միջազգային համագումարի համար տեղ ազատելու նպատակով: Այս մասին հաղորդում է BBC-ին՝ վկայակոչելով Global Witness իրավապաշտպան կազմակերպությանը:
Կազմակերպության ներկայացուցիչ Օլիվեր Քորթնին հայտնել է, որ ավելի քան հինգ հարյուր մարդ ստիպված են եղել հեռանալ Դոն Չան կղզուց:
Իրավապաշտպանների տեղեկատվության համաձայն՝ մարդկանց, առանց իրենց համաձայնության, խորհրդանշական փոխհատուցման դիմաց դուրս են հանել քաղաքից:
Այսօր Լաոսի մայրաքաղաքում բացվող «Ասիա-Եվրոպա» բիզնես-գագաթնաժողովին մասնակցելու են ավելի քան 30 երկրների ղեկավարներ:
Ակնկալվում է, որ գագաթնաժողովի հիմնական թեման լինելու է համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի հետևանքները:









































