Monday, 29 04 2024
14:13
Ճամփորդություն դեպի վիրտուալ աշխարհ. Ամերիաբանկի թվային տաղավարը՝ Career City Fest 2024-ում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիան որոշել է հեղուկ գազ գնել ամերիկյան ExxonMobil-ից
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
Ձերբակալությունների աճը կակած է հարուցում. մարդուն ասում են` դե խոստովանիր, թե չէ կձերբակալե՞նք
ՀՀ ԱԳ նախարարն ու Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահն անդրադարձել են աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում առկա մարտահրավերներին
Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին ինչու՞ էր հեռախոսով խոսում
Դատախազը մանրամասնում է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից, Ծառուկյանից, Խաչատրյանից
Դատարան ուղարկված գործերի թիվը կրկնակի ավելացել են նախորդ տարվա համեմատ․ Աննա Վարդապետյան
Նոր մանկապարտեզների կառուցման ավարտին ենք՝ անձնական հսկողության տակ պահե՛ք. Ավինյանը՝ փոխքաղաքապետին
Հասկանանք՝ որտեղ են պտտվում մեր նախագծերը, որ տեղ չեն հասնում. Ավինյան
Մասնակցե’ք «Ազարյանի» մարզադպրոցի կառուցման մրցույթներին. Ավինյանը հորդորում է շինընկերություններին
13:00
«Թվային Ջուղա Ցանցը» համահայկական կենտրոն է գործարկում մետավերսում՝ Fastexverse վիրտուալ հարթակում
«Մետրոպոլիտենի» լուսավորությունը, թարմացրել ենք, ուշադրություն դարձրեք, սիրելի՛ երևանցիներ. Ավինյան
12:45
Բլինքենը սկսել է մերձավորարևելյան հերթական ուղևորությունը՝ ժամանելով Սաուդյան Արաբիա
Կվերագործարկվի դեպի կենդանաբանական այգի անվճար ավտոբուսը
12:30
Կարաչայ-Չերքեզիայում ոստիկանների վրա հարձակման հետևանքով կա 2 զոհ, 4 վիրավոր
Գյումրի-Արմավիր ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
Լուրերի օրվա թողարկում 12։00
«Թշնամանքին մեկընդմիշտ վերջ տալու հնարավորություն է ստեղծվել». Ամիրբեկով
Երբ զանգում է Բլինքենը. կմնա՞ Ալիեւը «Ալմաթիի ռեժիմում»
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում
Բողոքի ցույցերի ժամանակ խուլիգանության 6 մասնակիցներից 3-ը կալանավորվել են
Վրաստանի խորհրդարանում մեկնարկել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը հանձնաժողովի քննարկումները
11:00
Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը
Դեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ
10:15
ԱՄՆ նախագահի թեկնածուն ձերբակալվել է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապրիլի 21-ին Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են

Ռասիստական խտրականության արժանացած թուրքահայը դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան

Ermenihaber.am լրատվական գործակալության փոխանցմամբ, երկրի արևելյան հատվածում գտնվող Բաթմանի բնակիչ հայազգի Ջևաթ Սինեթը դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):

Նշվում է, որ 2010 թվականի սեպտեմբերի 21-ին 32-ամյա Սինեթը հաշմանդամության գրքույկ ստանալու նպատակով դիմել է Բաթմանի սոցիալական ծառայությունների վարչություն, սակայն մերժում է ստացել իր ինքնության համար. «Դու հայ ես, քո ինքնության մեջ նշված է քրիստոնյա, դրա համար էլ մենք չենք կարող քեզ հատկացնել հաշմանդամության կարգ»:

Դրանից հետո Սինեթն այդպիսի ռասիստական մոտեցման համար դիմել է Բաթմանի հանրապետական դատախազություն, սակայն վերջինս անհետևանք է թողել Սինեթի այցը` գտնելով, որ տեղի ունեցածում որևէ հանցավոր բան չկա:

Այդ ամենից խիստ հիասթափված Սինեթը որոշել է դիմել ՄԻԵԴ:

Հիշեցնենք, որ 2010 թվականին ՄԻԵԴ-ում ստացված բողոքների քանակով Թուրքիան հայտնվել էր «պատվավոր» եռյակում: Նախորդ տարի ամենաշատ բողոքները ստացվել էին Ռուսաստանից` 40.295 բողոք, ապա գալիս էին Թուրքիան (15.206 բողոք) և Ռումինիան (11.950 բողոք):

Իսկ 2009 թվականին «առաջատար» քառյակում ընդգրկվել էին Ռուսաստանը, Թուրքիան, Ուկրաինան և Ռումինիան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում