Գրոսմայստեր Դավիթ Պետրոսյանը Հնդկաստանի Վիշակապատնամ քաղաքում ավարտված օփենում 11 հնարավորից վաստակեց 8,5 միավոր և բաժանեց 1-3-րդ տեղերը գրոսմայստերներ Էնամուլ Հոսեյնի (Բանգլադեշ) եւ Բ. Ադհիբանի (Հնդկաստան) հետ: Լրացուցիչ գործակիցներով Պետրոսյանը զբաղեցրեց երրորդ հորիզոնականը:
Առաջին մրցանակը շնորհվեց Հոսեյնին:
Մրցաշարին մասնակցում էր 160 շախմատիստ:








































