«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մեկնաբանել է շրջանառվող լուրերն այն մասին, որ իր ներկայիս պաշտոնի հավակնորդն է նաև Խոսեպ Գվարդիոլան:
«Խոսեպն այժմ Նյու Յորքում է, այնպես որ` նրա գլխավոր խնդիրը փոթորիկն է: Ինձ չի հետաքրքրում, թե ինչ են գրում լրատվամիջոցներում: Ես դեռևս «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչն եմ: Ցանկանում եմ լավ աշխատել և ցանկանում եմ, որ այդպես վարվեն նաև բոլորը: Նման դեպքում մենք հզոր թիմ կունենանք:
Ուրախ եմ, որ մարզական գծով նոր տնօրեն ունենք: Չիկին նման պաշտոն է զբաղեցրել «Բարսայում» և առաջատար ակումբների հետ աշխատելու մեծ փորձ ունի: Մենք պետք է ուժեղ թիմ լինենք: Չեմ կարծում, թե նախորդ մրցաշրջանի նման հզոր ենք, սակայն քրտնաջան աշխատում ենք այդ նպատակին հասնելու համար»,- Մանչինիին մեջբերում են բրիտանական լրատվամիջոցները:









































