Նախկին մրցավար Կլայվ Ուիլքսը չի բացառել, որ Անգլիայի Պրեմիեր Լիգայի մրցավարները կարող են բոյկոտի ենթարկել «Չելսի»-ի մասնակցությամբ խաղերը` իրենց գործընկեր Մարկ Կլատենբուրգի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով:
Հիշեցնենք, որ «Չելսի»-ի հավաստմամբ 37-ամյա Կլատենբուրգը անպարկեշտ արտահայտություններ է կատարել լոնդոնցիների կիսապաշտպան Ջոն Օբի Միքելի հասցեին: Միջադեպի հետաքննությամբ են զբաղվում լոնդոնյան ոստիկանությունն ու Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան:
«Ես կապ եմ պահպանում շատերի հետ, ովքեր պատրաստ են աջակցել Կլատենբուրգին: Գիտեմ նաև, որ մրցավարներից մի քանիսը նախատեսում են բոյկոտել «Չելսի»-ի խաղերը: Մրցավարներն իրենց խոցելի են զգում»,- հայտնել է Ուիլքսը:








































