Պուերտո Ռիկոյում սկսվել է Կարիբներում ամենախոշոր՝ արևային պարկի կառուցումը, հայտնում է Associated Press-ը:
Այս նախագիծը, որը կառուցվելու է Պուերտո Ռիկոյի հարավային մասում, ինչպես ենթադրվում է, կգեներացնի բավականաչափ քանակությամբ արևային էներգիա, որպեսզի էներգիայով ապահովի ԱՄՆ տարածքում ավելի քան 13 հազար տներ:
Արևային պարկում կտեղակայվեն 270 հազար արևային վահանակներ: Նախագծի արժեքը 265 մլն դոլար է:
Այն ֆինանսավորում է CIRO Energy Group-ը, ինչպես նաև Սան Խուանում գտնվող One Planet Caribbean կազմակերպությունը ու Սան Ֆրանցիսկոյում գտնվող GCL Solar Energy Inc.-ը:
Ենթադրվում է, որ արևային պարկը կօգնի տարեկան խնայել 236 մլն բարել նավթ:









































