Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի հաղորդման համաձայն՝ Իսպանիայի ազգային հավաքականի ու «Սիթի»-ի կիսապաշտպան Դավիդ Սիլվան շարք է վերադառնալու նոյեմբերի կեսերին, ավելի կոնկրետ՝ նա պատրաստ կլինի մասնակցել «Տոտենհեմ»-ի դեմ՝ նոյեմբերի 11-ին կայանալիք խաղին:
Հիիշեցնենք, որ հոկտեմբերին Սիլվան ծնկատակի ջլի վնասվածք էր ստացել:






































