Ինչպես տեղեկացնում է El Mundo Deportivo-ն, կատալոնական «Բարսելոնա»-ի ու Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Դավիդ Վիլյան մրցաշրջանի ավարտին որոշում է կայացնելու՝ արդյոք ցանկանո՞ւմ է մնալ «Բարսելոնա»-ում, թե՞ ոչ:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Վիլյան որոշում է կայացնելու իրեն հատկացված խաղաժամանակի հիման վրա:
Հիշեցնենք, որ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Յուվենթուս»-ը:










































