Երեկ լուրջ հույսեր էին արթնացել, որ արդեն մեկ տարուց ավելի անազատության մեջ գտնվող, վեց տարվա ազատազրկման դատապարտված քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը կարող է ազատ արձակվել: Այդ հույսերը, սակայն, չարդարացան: «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ վերաքննիչ քրեական դատարանում շարունակվել է Առաքելյանի և ազատազրկման դատապարտված մյուս երեք երիտասարդների վճռի վերաբերյալ բողոքի քննարկումը: Երեկ դատարանի մոտ տեղի է ունեցել աննախադեպ ակցիա, առաջին անգամ ՀԱԿ երիտասարդների ազատության համար ակցիային մասնակցել են նաև ԲՀԿ երիտասարդները: Իսկ ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանն ու Էլինար Վարդանյանը` Լևոն Զուրաբյանի և Արամ Մանուկյանի հետ կողք կողքի, դատարանի դահլիճում հետևել են նիստի ընթացքին:
Սա քաղաքական վերլուծաբաններին հիմք էր տվել եզրակացնելու, որ առաջիկա նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն միանալու է ՀԱԿ-ին: Կասկածներ կան, որ այդ միացման մասին կհայտարարվի առաջիկայում` ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի համատեղ հանրահավաքում:








































