ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՍԵՖ մանկական հիմնադրամը հայտարարել է, որ Սիրիայի կանայք, տառապելով անվերջանալի բռնություններից, վաղաժամկետ են ծննդաբերում: Նորածինների մահացության դեպքերն ավելանում են բժշկական հատուկ սարքավորումների պակասի պատճառով:
Սիրիայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ երկրում անհրաժեշտ են 400 ինկուբատորներ:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատակիցների մի խումբ այցելել է Ռակկա շրջանը: Նրանք տեղեկացրել են, որ կենտրոնական հիվանդանոցում կան միայն 14 ինկուբատորներ, որոնց կարիքն ունեն 60 նորածիններ։
Բուժաշխատողները հայտնել են, որ վերջին ժամանակներս կտրուկ ավելացել է վաղաժամ ծննդաբերությունների թիվը: Բժիշկները երկու անգամ ավելի շատ են Կեսարյան հատում կատարում, քան դա անում էին հեղափոխությունից առաջ: Վաղաժամ ծնված նորածիններին հատուկ խնամք է անհրաժեշտ։
Սիրիայում չեն բավականացնում նաև հիգիենայի պարագաները:
Հիվանդանոցներում բուժաշխատողների կարիք կա:









































