Նիգերիայի հյուսիսում կառավարական բանակի զինծառայողները սպանել են մի քանի տասնյակ երիտասարադ տղամարդու, որոնց կասկածել են արմատական իսլամիստական գործունեության մեջ։ Այս մասին հաղորդում են արևմտյան գործակալությունները՝ հղում անելով տեղի բնակիչներին:
France Press գործակալության տեղեկությունների համաձայն՝ Մայդուգուրի սահմանամերձ քաղաքում, որը համարվում է «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորման բազան, զինվորները շրջել են և հրամայել են տանից դուրս գալ բոլոր դեռահասներին ու մինչև 30 տարեկան երիտասարդներին և նրանց գնդակահարել են հարևանների աչքի առաջ:
«Բոկո Հարամ» խմբավորումը պայքարում է Նիգերիայի հյուսիսում անկախ իսլամական հանրապետություն ստեղծելու համար, որը հիմնված կլինի շարիաթի օրենքների վրա:









































