Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Վլադիմիր Բեսչաստնիխը գնահատել է Մովսիսյանի, Կերժակովի ու Նեկուի՝ Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի լավագույն ռմբարկու դառնալու հնարավորությունները:
«Բոլոր երեք գոլահարներն էլ լավ են խաղում, չնայած, եթե անկեղծ ասեմ, քիչ եմ տեսել Նեկուի խաղը: Իսկ ահա Մովսիսյանը… Նա հիասքանչ ֆուտբոլիստ է: Կարևորագույնն այն է, որ գոլերի մեծ մասն ինքն է ստեղծում, ինչը խոսում է որակի մասին»,- “Спорт-Экспресс”-ի փոխանցմամբ՝ ասել է Բեսչաստնիխը:









































