«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը մեկնաբանել է տեղեկատվությունն այն մասին, որ ԱՊԼ-ի 9-րդ տուրի շրջանակներում «Չելսի»-ի դեմ կայացած հանդիպման գլխավոր մրցավարը վիրավորել է լոնդոնցիների կիսապաշտպան Ջոն Օբի Միկելին:
«Չեմ հավատում, որ Կլատենբուրգը ռասիստական բնույթի վիրավորանքներ է հասցրել Օբի Միկելին: Ես հրաժարվում եմ հավատալ, դա անհնար է: Ոչ մի մրցավար իրեն նման բան թույլ չէր տա: Ես չեմ կարող ինձ նման իրավիճակ պատկերացնել»,- հայտարարել է Ֆերգյուսոնը:








































