Իտալական մամուլը տեղեկացնում է, որ Միլանի «Ինտեր»-ի ու Հոլանդիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը չի կարողանա մասնակցել Իտալիայի Ա Սերիայի 11-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Ինտեր» – «Յուվենթուս» հանդիպմանը:
Սնեյդերը միայն երկուշաբթի է միացել ընդհանուր խմբին: Այնպես որ, նա չի կարողանա մասնակցել նաև նոյեմբերի 11-ին կայանալիք՝ «Ատալանտա»-ի դեմ խաղին: Ակնկալվում է, որ Սնեյդերը կկարողանա մասնակցել «Կալյարի»-ի դեմ հանդիպմանը, որը տեղի է ունենալու նոյեմբերին 18-ին:
Հիշեցնենք, որ հոլանդացին մկանային վնասվածք էր ստացել սեպտեմբերի 26-ին՝ «Կիևո»-ի դեմ խաղին:










































