Քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը չառաջադրվի, փոխարենը Նիկոլ Փաշինյանն առաջադրվի, դա ի՞նչ կնշանակի ՀԱԿ-ի համար. «Չեմ կարծում, որ որևէ լուրջ ազդեցություն կունենա որևէ այլ թեկնածուի առաջադրումը այս պրոցեսում, եթե, իհարկե, իրավիճակը էապես չփոխվի»,- ասաց նա՝ պարզաբանելով, թե ինչի մասին է խոսքը:
Նա հիշեցրեց, որ ամիսներ առաջ ԲՀԿ-ն առաջ էր քաշել մի կարգախոս՝ «կոնսենսուս-մինուս Սերժ Սարգսյան», մինչդեռ ինքը առաջարկեց բոլորովին այլ կարգախոս՝ «կոնսենսուս-մինուս օլիգարխիա», ինչը մերժվեց բոլոր քաղաքական ուժերի կողմից:
«Հիմա օլիգարխիկ պայքարում, եթե այս կարճ ժամանակահատվածում տեղի չի ունենում հրաշք, և չձևավորվի լիբերալ դեմոկրատական ընդդիմություն, ապա կարծում եմ՝ որևէ էական նշանակություն չեն ունենա մյուս թեկնածուները: Շատ թեկնածուներ կառաջադրվեն` որպես այս երկու բևեռներից որևէ մեկի կցորդներ, բայց, ցավոք սրտի, եթե այդ բևեռը չձևավորվի, այդ երկու բևեռների միջև ոչ թե ընտրություն, այլ քվեարկություն տեղի չի ունենա», -ասաց նա:
Դավիթ Շահնազարյանից հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է, որ ինքն առաջադրվի, սական նա ասաց` անկեղծորեն նման ծրագիր չունի:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի








































