Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն չի կարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպմանը` Իսպանիայի մայրաքաղաքը ներկայացնող մեկ այլ ակումբի` «Ատլետիկո»-ի դեմ, հաղորդում է Inside Spanish Football-ը:
«Արքայական ակումբ»-ը բողոք էր ներկայացրել ՈՒԵՖԱ` կապված իսպանացի ֆուտբոլիստի` Մյունխենի «Բավարիա»-ի դեմ կիսաեզրափակիչ պատասխան մրցավեճում (0:4) ստաղած դեղին քարտի հետ, որը նրա համար 3-րդն էր ընթացիկ խաղարկությունում: Գործող կանոնների համաձայն` Ալոնսոն այդպիսով պետք է բաց թողնի մեկ խաղ, և ՈՒԵՖԱ-ն որոշել է որակազրկումը թողնել ուժի մեջ:
Այդուհանդերձ, «Ռեալ»-ը չի պատրաստվում նահանջել և պատրաստվում է դիմել այլ ատյանների, որպեսզի իր առաջատար խաղացողներից մեկը կարողանա մասնակցել որոշիչ հանդիպմանը:








































