Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավի Էրնանդեսն իր մարզաշապիկն է ուղարկել Միլանի «Ինտեր»-ի ավագ Խավիեր Զանետիին` որպես հուշանվեր:
Արգենտինացի վետերան պաշտպանին, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ավարտելու է մարզական կարիերան, մարզաշապիկը փոխանցել է Չավիի եղբայրը` Ալեքսը:
«Խավիեր, ամբողջ սիրով ու հիացմունքով` ի պատիվ Ձեր փայլուն կարիերայի: Ամուր գրկում եմ, Չավի»,- գրել է Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը:











































