Ոստիկանությունը Ատլանտայի կենտրոնում փակել էր CNN Center-ին հարող փողոցներն ու մայթերը՝ ստուգելու քիմիական ռումբի մասին ահազանգի հավաստիությունը: Այս մասին հայտնում է San Francisco Chronicle-ը:
Քաղաքի ոստիկանության կապիտան Ադամ Լին հայտարարել է, որ վաղ առավոտյան զանգահարողը հայտնել է, որ քիմիական ռումբ է տեղադրել կենտրոնում: Համալիրում են տեղակայված CNN-ը, մի քանի ռեստորաններ, խանութներ: Փողոցները բացվել են առավոտյան պիկ ժամից առաջ՝ 5:45-ին:
Life News-ի փոխանցմամբ՝ վերջին տվյալներով՝ այնտեղ կասկածելի որևէ բան չի հայտնաբերվել: