Անգլիայի Պրեմիեր Լիգայի վերջին՝ 38-րդ տուրից առաջ Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ամփոփել է ընթացիկ մրցաշրջանը:
«Այս մրցաշրջանում «Արսենալ»-ը ցնցող դիմացկունություն է դրսևորել: Չէ՞ որ 128 օր շարունակ գլխավորում էինք մրցաշարային աղյուսակը: Չկարողացանք հաղթել արտագնա կարևոր խաղերում:
«Մանչեսթեր Սիթի»-ն ու «Լիվերպուլ»-ը գերազանց խաղացին հարձակման գծում: Ահա թե որ ուղղությամբ պետք է աշխատել: Յուրաքանչյուր թիմ, որը կլինի առաջին քառյակում, հիասթափված կլինի չեմպիոն չդառնալու պարագայում»,- Վենգերի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:






































