Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Ալվարո Արբելոան ամբողջովին վերականգնվել է վնասվածքից և պատրաստ է մասնակցել Լա Լիգայի 10-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Սարագոսա»-ի դեմ առաջիկա խաղին:
Թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է Արբելոային տեղ հատկացնել պաշտպանության ձախ եզրում, քանի որ Մարսելոյի և Ֆաբիո Կոենտրաոյի վնասվածքներից հետո «Արքայական ակումբ»-ը լուրջ խնդիրների առջև է կանգնել:
Հիշեցնենք, որ Արբելոան վնասվածք էր ստացել Աշխարհի 2014թ առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայացած Իսպանիա – Ֆրանսիա հանդիպման ժամանակ:







































