Saturday, 20 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Հայիթիի վարչապետը ֆինանսական օգնություն է խնդրել

Հայիթիի վարչապետ Լորան Լամոթը նոյեմբերի 1-ին հանեդս է եկել համաշխարհային հանրությանն ուղղված հայտարարությամբ, որտեղ ֆինանսական օգնություն է խնդրել «Սենդի» փոթորկի հետևանքները վերացնելու համար: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:

Նախարարների կաբինետի նիստում, որը հեռարձակվել է տեղի հեռուստաալիքներից մեկով, վարչապետը խնդրել է համաշխարհային հանրությանը «աջակցել Հայիթիի ջանքերին ՝ կյանքեր ու գույք փրկելու համար»:

Նրա խոսքով՝ երկրի ազգային բյուջեն թույլ չի տալիս ինքնուրույն հաղթահարել աղետի հետևանքները:

Համաձայն նիստում ներկայացված տվյալների՝ գյուղատնտեսական ոլորտում կորուստները հասնում են 104 մլն դոլարի:

Երկրի առողջապահության նախարարը հայտարարել է, որ երկրում գրանցվել են խոլերայի հիվանդացության «բազմաթիվ դեպքեր»:

Նոյեմբերի 1-ին հաղորդվում էր, որ Վենեսուելայի իշխանությունները Հայիթիին առաջարկել են միջոցներ հատկացնել 5000 տների կառուցման համար, ինչպես նաև ուղարկել 3 ինքնաթիռ հումանիտար օգնություն:

«Սենդի» փոթորիկը, որն առաջացել է հոկտեմբերի 22-ին Կարիբյան ծովում, անցել է Կուբայով, Հայիթիով ու ԱՄՆ մի քանի նահանգներով, ներկայում շարժվում է Կանադայի ուղղությամբ:

Հայիթիում փոթորկի հետևանքով զոհվել է 52 մարդ, ևս 20 մարդ համարվում է անհետ կորած:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում