Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Ռայան Գիգզը հայտարարել է, որ չնայած «Չելսի»-ից պարտություն կրելուն՝ ինքը հպարտ է «Յունայթեդ»-ի երիտասարդ ֆուտբոլիստներով:
«Իհարկե, բարդ է ընդունել, որ մրցակցի դաշտում չորս գնդակ խփելուց հետո պարտվում ես, սակայն սա ավելին էր, քան ուղղակի պարտություն: Սա իսկական դաս էր: Հպարտ եմ մեր երիտասարդ խաղացողներով: Նրանք լավ ֆուտբոլ ցույց տվին»,- ասել է Գիգզը:







































