Շվեդիայի իշխանությունները բախվել են մի խնդրի հետ, որը անեկտոդային է հնչում. նրանք սեփական աղբ չունեն։ Այս մասին հաղորդում է Public Radio International-ը: Աղբը պահանջվում է հատուկ պայմաններում այրելու և պետական ծրագրի շրջանակներում ջերմային էներգիա ստանալու համար: Վերջինս կիրառվում է բնակարանների ջեռուցման նպատակով:
Որպեսզի լուծի սեփական աղբի պակասի խնդիրը, Շվեդիան սկսել է վերջերս ներկրել այն Եվրոպայից և մասնավորապես՝ հարևան Նորվեգիայից` գրեթե 800 հզ տոննա ամեն տարի:
Բնապահպանները, սակայն, քննադատում են կառավարությանը, քանի որ աղբի այրման ժամանակ ծխի հետ օդ է արտանետվում նաև դիօքսին, որը կործանարար ազդեցություն է ունենում երկրի էկոլոգիայի վրա:
Աղբի ներկրումից Շվեդիան հրաժարվել արդեն չի կարող, քանի որ արտադրված էներգիան չափազանց կարևոր է բնակարաններում ջեռուցման ապահովման համար:









































