Friday, 26 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Եթե «վերևում» չվերցնեն, «ներքևում» չեն վերցնի

«Կոռուպցիայի դեմ պայքարը մի քանի փուլ ունի, նախ՝ հասարակությունն է սկսում բարձրաձայնել, ապա միջազգային իրավական փաստաթղթեր են ի հայտ գալիս, և երրորդ փուլում արդեն ստեղծվում են ռազմավարական ծրագրեր պայքարի համար»,- «Արմնյուզ» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդման եթերում ասել է «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը: Նա նշել է, որ միջոցառումների ծրագրեր Հայաստանում ընդունվել են 2001, 2003, 2008 թվականներին:

Կառավարության այսօրվա նիստում կոռուպցիայի թեմային անդրադարձել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կարեն Զադոյանը նշել է, որ շաբաթ օրը վարչապետի նախագահությամբ տեղի է ունենալու հակակոռուպցիոն խորհրդի նիստ, և առաջին հարցը լինելու է պայքարի անարդյունավետությունը: Կոռուպցիայի դեմ պայքարը կարևորելով` բանախոսը նշել է. «Պետք է մի պահի սկսել, կապ չունի` ընտրությունների նախաշեմին է, թե դրանից հետո: Երբ պայքարը սկսվում է, ունի ձնագնդի էֆեկտ, և անհնար է կասեցնել»:

Կոռուպցիայի դեմ պայքարում առաջնահերթ է հասարակության մոտ անհանդուրժողականության ձևավորումը: «Պետք է հասարակությունը զգա կոռուպցիայի վտանգավորությունն ու պայքարի դրա դեմ: Սակայն հասարակական կազմակերպությունների միայնակ պայքարը անպտուղ կլինի: Պետք է աշխատանք տարվի ոչ միայն հանրութան, այլև պաշտոնյաների շրջանում: Մենք պետք է այնպիսի հասարակություն ստեղծենք, որը անհանդուրժող կլինի այդպիսի երևույթների նկատմամբ»,- ասել է «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ղեկավարը: Ըստ նրա՝ այսօրվա հասարակությունը կա՛մ չի համարձակվում, կա՛մ չի ցանկանում կոռուպցիայի մասին հաղորդել: Դա համարում է իր պատվից ցածր, «գործ տալ»:

Կոռուպցիայի դեմ պայքարում Կարեն Զադոյանը կարևորել է նաև իրավախախտներին պատժելը և` ոչ միայն կարգապահական ու վարչական պատասխանատվությամբ, այլև` քրեական:

Կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիային Հայաստանը միացել է ոչ ամբողջությամբ, դրույթների մի մասն ընդունել է անվերապահորեն, մի մասն էլ` որոշ վերապահումներով: Օրինակ` ապօրինի հարստացումը մեզանում քրեականացված չէ: Դա այն է, երբ պաշտոնյան չի կարողանում հիմնավորել իր հարստությունը: Խոսելով այս մասին` Կարեն Զադոյանն ասել է. «Այսօր հրամայական է, որ Հայաստանի իշխանությունները ցուցաբերեն քաղաքական կամք և քրեականացնեն դա: Կոռուպցիայի դեմ պայքարը կլինի շատ արդյունավետ»: Ընդ որում, օրենքը չի կարող ունենալ հետադարձ ուժ:

Բանախոսը կարևոր քայլ է համարել նաև պետական համապատասխան մարմնի ստեղծումը: Այնուհանդերձ, չի մոռացել նշել, որ եթե բարձր պաշտոնյան կռուպցիա թույլ չտա, ոչ մեկն էլ չի համարձակվի վերցնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում