Saturday, 20 06 2026
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ

«ՀԱԿ-ը չի մասնակցի կոռուպցիայի դեմ պայքարի թատերական ներկայացմանը»

Այսօր կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե Սերժ Սարգսյանի պահանջով «վճռական գործողությունների» պիտի անցնեն կոռուպցիայի դեմ պայքարում՝ դրան մասնակից դարձնելով ընդդիմադիր ուժերի, հասարակական կազմակերպությունների և միջազգային կառույցների։ Այսպես կոչված «կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի» նիստին մասնակցելու պաշտոնական հրավեր է ստացել նաև Հայ Ազգային Կոնգրեսը։

Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է.

Մեր պաշտոնական փաստաթղթերում ի սկզբանե և միշտ նշվել է, որ կոռուպցիան Հայաստանում կրում է համակարգված բնույթ։ Կոռուպցիոն բուրգն ամբողջությամբ համընկնում է իշխանական բուրգին: Այդ բուրգի գագաթը 2008թ-ից ի վեր Սերժ Սարգսյանն է։ Մյուս պաշտոնյաները, ըստ իրենց կարգավիճակի, կազմում են կոռուպցիոն բուրգի ողջ հիերարխիան։

Երբևէ պաշտոնապես բիզնեսով չզբաղված (պաշտոնի բերումով նաև դրա իրավունքը չունեցող) տասնյակ իշխանավորներ տիրացել են հսկայական հարստության, որի չափերը հասնում է մի քանի հարյուր միլիոնից մինչև մի քանի միլիարդ դոլարի։ Հենց նման ծավալներ են ներկայացված բարձրաստիճան իշխանավորների ունեցվածքի մանրամասն հրապարակումները արտերկրի մամուլում, ապա նաև Հայաստանում։ Բազմաթիվ են նաև նման փաստերն ու վկայությունները Վիքիլիքսի հրապարակումներում: Կոռումպացվածության մեջ ուղղակի մեղադրանքները համապատասխան պաշտոնյաների կողմից որևէ հակազդեցության չարժանացան, ինչը դրանց իսկության ապացույցն է։

Անգամ պետական պաշտոնյաներից ոմանց, օրինակ՝ նույն Տիգրան Սարգսյանի կողմից պաշտոնապես ներկայացրած եկամուտների մասին հայտարարագրերը վկայում են նրանց կոռումպացվածության մասին։ Եվ վերջապես այդօրինակ հարյուրավոր փաստեր տարբեր աղբյուրներից հայտնի են ողջ հասարակությանը։

Կոռուպցիան անքակտելիորեն կապված է իշխանության ոչ օրինակարգության հետ ու դրա արգասիքն է։ Դրա, ինչպես նաև բազմաթիվ այլ չարիքների հաղթահարման միակ ճանապարհը Հայաստանում օրինակարգ իշխանության ու սահմանադրական կարգի վերականգնումն է, ինչի վրա ի սկզբանե պնդել և ինչի համար արդեն հինգ տարի պայքարում է Հայ Ազգային Կոնգրեսը։ Անհեթեթություն է, որ որևէ համակարգ, առավել ևս կոռուպցիոն համակարգը պայքարի ինքն իր դեմ։ Իշխանությունների նախաձեռնած վերոհիշյալ միջոցառումն այլ բան չէ, քան նախընտրական շրջանում հասարակության աչքին թոզ փչելու, նրա քիչ տեղեկացված խավին ապակողմնորոշելու, շփոթի մատնելու միջոց։

Նկատի ունենալով այս ամենը` Հայ Ազգային Կոնգրեսը, բնականաբար, չի մասնակցի թատերական այս ներկայացմանը, էժանագին այս խաբեությանը և հավատացած է, որ դրան նույն կերպ կարձագանքեն մյուս քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները և միջազգային կառույցները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում