Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հանդիպել է «Ատլետիկո»-ի ղեկավարության հետ և խնդրել չվաճառել թիմի առաջատար Դիեգո Կոստայի տրանսֆերը: Այս մասին հաղորդում է Mirror-ը:
Ավելի վաղ լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, որ Լոնդոնի «Չելսի»-ն պատրաստ է Կոստայի տրանսֆերի համար վճարել 50 միլիոն ֆունտ ստեռլինգ և ֆուտբոլիստին շաբաթական վճարել 180 հազար ֆունտ աշխատավարձ: Այուամենայնիվ Դիեգո Սիմեոնեն ցանականում է ֆուտբոլիստին Մադրիդում պահել մինչև 2015 թվականը, որպեսզի շարունակի ակումբի կառուցումը:
Նշենք, որ 2013-14 մրցաշրջանում Դիեգո Կոստայի հաշվին բոլոր մրցաշարերը միասին վերցրած գրանցված է 35 գոլ՝ անցկացրած 50 խաղերում:










































