Իսպանական մամուլը տեղեկացնում է, որ այս տարվա ավարտին Լոնդոնի «Չելսի»-ի դարպասապահ Տիբո Կուրտուան, որն այժմ վարձավճարով հանդես է գալիս մադրիդյան «Աթլետիկո»-ի կազմում, կարող է վերադառնալ անգլիական ակումբ:
Բանն այն է, որ բելգիացի դարպասապահը լիահույս է, որ իրեն կհաջողվի ևս մեկ տարի հանդես գալ Իսպանիայում, այնինչ լոնդոնյան ակումբը ցանկանում է, որ Կուրտուան փորձառությունը ձեռք բերի՝ Անգլիայի Պրեմիեր Լիգայում հանդես գալով:
Նշենք, որ «Չելսի»-ն Կուրտուայի տրանսֆերը ձեռք է բերել 2011 թվականին:




































