Լիբանանցի զինծառայողները փակել են մի խումբ զինված վարձկանների ճանապարհը Սիրիայի հետ սահմանի վրա:
Լյուբնան Ալ-Էն տեղեկատվական գործակալության փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Էրսալ քաղաքից արևելք Խնեյդարա սահմանային ուղեկալի մոտ:
Ջիպերում գտնվող գրոհայինները կրակ են բացել ժանդարմների ուղղությամբ: Սկսված փոխհրաձգության արդյունքում վիրավորվել է 11 զինծառայող, մի քանի գրոհայիններ ձերբակալվել են:
Վադի Համիդ տեղամասում հարձակման են ենթարկվել երեք լիբանանցի սահմանապահներ, ովքեր սիրիացի ապստամբներին խանգարել են սահմանից զինված գրոհայինի անցկացնել:








































