Անգլիայի Պրեմիեր Լիգայի 37-րդ տուրի շրջանակներում կայացած «Քրիսթալ Փելաս» – «Լիվերպուլ» (3:3) խաղից հետո հյուրերի հարձակման առաջատար Լուիս Սուարեսը չկարողացավ զսպել արցունքները:
Առաջնության ավարտից մեկ տուր առաջ թիմը 1 միավորով է գերազանցում «Մանչեսթեր Սիթի»-ին, բայց մանչեսթերյան ակումբը 1 խաղ պակաս է անցկացրել և վերջին 2 խաղերում հաղթելու դեպքում կդառնա Անգլիայի չեմպիոն:








































