Ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքական թիմը գերազանց հանդես եկավապրիլի 28-ից մայիսի 3-ը Լեհաստանի Չեխանով քաղաքում անցկացված պատանիների և աղջիկների ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը:
Սիմոն Մարտիրոսյանը (+94 կգ) և ՄարզպետՄինասյանը (50 կգ) դարձան Եվրոպայիչեմպիոններ` ոսկե մեդալներ նվաճելով բոլոր վարժություններում:
Սիմոն Մարտիրոսյանը, երկամարտի արդյունքում ցուցաբերելով 397 կգ արդյունք, դարձավհամաշխարհային ռեկորդի, իսկ պոկում վարժությունում՝ 182 կգ-ով՝ Եվրոպայի ռեկորդի հեղինակ:
85 կգ քաշային կարգի ներկայացուցիչ Սամվել Գասպարյանը գրավեց երկրորդ տեղը՝ նվաճելով 3 արծաթե մեդալ:
Լևոն Մանուկյանը (56 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (69 կգ) և Հակոբ Մկրտչյանը (77 կգ) գրավեցին երրորդ տեղը՝ նվաճելով 2-ական բրոնզե մեդալ:
Այս առաջնությանը Հայաստանը ներկայացնում էին 8 պատանի և 7 աղջիկ: Թիմային հաշվարկով մեր մարզիկները գրավեցին երկրորդ տեղը:
Սպորտի և երիտասարդության նախարարության մամլո ծառայություն
Լուսանկարը՝ Footsport.am-ի











































