Sunday, 12 05 2024
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞

4 ամսում՝ օրը 20 մարդու գլուխ․ Ինչ անել Միկոյանի արձանի ու նրա որոշմամբ գնդակահարված հազարավոր հայերի հիշատակի հետ

Երևանի քաղաքապետարանի որոշմամբ՝ Իսահակյան- Կորյուն փողոցներին հարող պուրակում կտեղադրվի լենինյան և ստալինյան շրջանի կարկառուն պետական գործիչ Անաստաս Միկոյանի արձանը: Ավագանու ապրիլի 30-ի նիստում այս որոշմանը դեմ են քվեարկել ընդամենը չորս հոգի, երեքը՝ «Ժառանգությունից», մեկը՝ ՀՀԿ խմբակցությունից:

ՀՀԿ ավագանուց միայն Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն է, որ դեմ է արձանի տեղադրմանը: Նա թեև չի թերագնահատում Անաստաս Միկոյանի կատարած ներդրումները, հորդորում է մեդալի մյուս կողմն էլ նայել՝ Անաստաս Միկոյանը ստալինյան ռեպրեսիաների ժամանակ կարգադրել է ավելացնել Հայաստանից գնդակահարվողների թիվը մի քանի հազարով: Դեմոյանի մտահոգությունը կիսում է նաև հանրության լայն շրջանակ. արդեն մի քանի օր է՝ սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկում և քննադատում են արձանի տեղադրման որոշումը կայացնողներին:

Ի դեպ, արձանը Հայաստանում միակը չի լինելու: Միկոյանի արձանը շատ վաղուց տեղադրված է Եղեգնաձորում. պատմական փաստերն էլ անտեսված են: Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի դիտարկմամբ՝ Միկոյանը թեև Խորհրդային միության մասշտաբով ամենաերկարակյաց քաղաքական գործիչն է եղել, բայց աններելի կարգադրություն է արել: Ամատունի Վիրբյանը ձեռքի տակ եղած փաստերն է ներկայացնում: Անաստաս Միկոյանի ստորագրությամբ հազարավոր հայեր են գնդակահարվել, մեծամասամբ տղամարդիկ, բայց կանայք էլ կան ցուցակում, անգամ պատանիներ: 1937-ին Անաստաս Միկոյանի ստորագրությամբ չորս ամսվա ընթացքում օրական գնդակահարվել է 20 մարդ:

Ամատունի Վիրաբյանի խոսքերով՝ միջազգային մասշտաբի խոշոր քաղաքական գործիչ է եղել Անաստաս Միկոյանը: «Կարիբյան ճգնաժամը Կուբայի հետ կապված. Անաստաս Միկոյանին ուղարկեցին այնտեղ, քանի որ նա փորձ, հմտություն և ճկունություն ուներ հարցերը լուծելու համար։ Բայց այդ նույն քաղաքական գործիչը ինչ է արել Հայաստանի համար, երբ մենք փաստերն ենք ուսումնասիրում. հակառակը, նա ոչինչ չի արել հայ ժողովրդի համար»,- ասաց նա՝ հավելելով, որ երբ 1920-ին լուծվում էր Ղարաբաղի խնդիրը, Միկոյանը միանշանակ դեմ էր Ղարաբաղի՝ Հայաստանի միանալուն, նա համարում էր, որ Ղարաբաղը պետք է մնա Ադրբեջանի կազմում, և այդ համոզմունքին մնաց մինչև կյանքի վերջը: Այս քայլով, ըստ Ա. Վիրաբյանի, նա ուզում էր ցույց տալ, որ ինքը խորհրդային ղեկավար է, բոլշևիկ է, կոմունիստ է:

Չնայած մեծ քաղաքականության մեջ թողած հետքին՝ Ամատունի Վիրաբյանի խոսքերով, Անաստաս Միկոյանը հայերի և Հայաստանի համար օգտակար ոչինչ չի արել: Իրեն դրսևորել է որպես տիպիկ խորհրդային ղեկավար, անգամ Հայաստանի համար ճակատագրական հարցերում. Անաստաս Միկոյանը դեմ էր Ղարաբաղի՝ Հայաստանին միանալու:

Հետաքրքիրն այն է, որ այսպիսի փաստերը կասկածի տակ են դնում որոշ պատմաբաններ: ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Պետրոսյանը արձանի շուրջ աղմուկը որակեց իբրև հակաքարոզչություն: Ըստ նրա՝ այսօր հարևան Ադրբեջանում լայնամասշտաբ հակաքարոզչություն է տարվում Ստեփան Շահումյանի և Անաստաս Միկոյանի դեմ: Սինքրոններ՝ ամենազարմանալին այն է, որ երբ Ադրբեջանում ակտիվանում են Շահումյանի, Միկոյանի դեմ հարձակումները, նույն տիպի ակտիվություն նկատվում է Հայաստանում: Վլադիմիր Պետրոսյանը վստահ է՝ արձանի տեղադրումն անհրաժեշտ է: Ավելին, նա Հայկ Դեմոյանին խորհուրդ տվեց, որ զբաղվի Ցեղասպանության թանգարանի հարցերով, քանի որ դա իր ասպարեզն է:

Ամատունի Վիրաբյանը հորդորում է միջոցները արդյունավետ օգտագործել: Մայրաքաղաքում լուծում պահանջող խնդիրներ որքան ասես կան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում