Մախաչկալայի «Անժի»-ի տնօրեն Ռոբերտո Կառլոսը գովեստի խոսքեր է հղել Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Մարսելոյի հասցեին:
Կառլոսը հուսով է, որ իր հայրենակիցն առաջիկա 10 տարիներին ևս կփայլի «Արքայական ակումբ»-ի կազմում:
«Հիմա «Ռեալ»-ում փայլում է Մարսելոն: Հուսով եմ, որ առաջիկա 10 տարիներին ևս «Արքայական ակումբ»-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի պաշտպանության ձախ թևը նրան կպատկանի»:
Հիշեցնենք, որ Կառլսոը «Ռեալ»-ի կազմում հանդես է եկել 1996-2007թթ:








































