Կտտանքների դեմ ՄԱԿ-ի կոմիտեն ուղիղ կապ է տեսնում հռոմեա-կաթոլիկ եկեղեցու հոգևոր սպասավորների շրջանում մանկապղծության և կտտանքների միջև: Այս մասին գրում է Natioanl Post թերթը:
Կոմիտեի ներկայացուցիչները երկու ժամվա ընթացքում հարցաքննել են քահանաներին այն մասին, թե ինչպես է եկեղեցին դիտարկում հոգևոր սպասավորների շրջանում մանկապղծության հնարավոր տարածումը:
«Կոմիտեն հայտարարել է, որ բռնաբարությունը համարում է խոշտանգում՝ հաշվի առնելով, թե ինչպիսի ֆիզիկական և բարոյական վնաս կարող են պատճառել այդ դեպքերը: Դա կարող է դատարաններին հնարավորություն տալ այդ դեպքերը դիտարկել որպես խոշտանգում»,- գրում է պարբերականը:











































