Իսպանիայի առաջնության 36-րդ տուրի շրջանակներում մրցաշարային աղյուսակի առաջատար Մադրիդի «Ատլետիկո»-ն «Սյուդադ դե Վալենսիա» մարզադաշտում հյուրընկալվել էր «Լևանտե»-ին:
Մադրիդցիների առավելությամբ անցած խաղն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2:0 հաշվով: Հանդիպման հաշիվը 7-րդ րոպեին բացեց «Ատլետիկո»-ի պաշտպան Ֆելիպե Լուիսը՝ անկյունայինի խաղարկումից հետո գրավելով սեփական դարպասը: Իսկ 69-րդ րոպեին «Լևանտե»-ի կազմակերպած հերթական հակագրոհի արդյունքում Դավիդ Բառալը կրկնապատկեց հաշիվը՝ դնելով հանդիպման վերջակետը:
Այսպիսով, Պրեմիերայի ավարտից երկու տուր առաջ «Ատլետիկո»-ն, կորցնելով 3 միավոր և մնալով իր 88 միավորով, նվազեցնում է իր չեմպիոնական հնարավորությունները՝ թույլ տալով Մադրիդի «Ռեալ»-ին միավորներով հավասարվել իրեն:
«Լևանտե» – «Ատլետիկո»՝ 2:0
1:0 Ֆելիպե (7՛), 2:0 Բառալ (69՛)







































