Մոսկվայի «Սպարտակ»-ի նախկին սեփականատեր Անդրեյ Չերվիչենկոն մեկնաբանել է Ռուսաստանի առաջնության 28-րդ տուրում կայացած «Տոմ»-«Սպարտակ» հանդիպումը և գովեստի խոսքեր հասցեագրել Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին:
««Սպարտակ»-ին արմատական փոփոխություններ են հարկավոր, այլ ոչ թե գնել անհասկանալի ու անկանխատեսելի ֆուտբոլիստների տրանֆերներ, ովքեր չեն համապատասխանում իրենց արժեքին: Յուրա Մովսիսյանը հազվադեպ բացառություն է «Սպարտակ»-ի վերջին տրանսֆերներում:
«Մովսիսյանը քչերից մեկն է, ով պայքարում է՝ փորձելով լինել օգտակար: Եթե հիշեք, թե ինչքան վճռորոշ գոլեր է խփել Յուրան, կհասկանաք, որ նրա բացակայության դեպքում «Սպարտակ»-ը կպայքարեր տեղը Ռուսաստանի Պրեմիեր Լիգայում չկորցնելու և պարզապես գոյատևելու համար»,- Sovsport.ru-ն մեջբերում է Չերվիչենկոյի խոսքերը:






































