Թուրքիան պատրաստ է աջակցել համաշխարհային շուկայում իրաքյան նավթի վաճառքին՝ հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը: Այս մասին փոխանցում է Anadolu գործակալությունը:
Նախարարի խոսքով՝ Իրաքի Քրդական ինքնավարությունից նավթի մատակարարումները Թուրքիա վերսկսվել են:
«Մատակարարումների ծավալը կհասնի օրական 100 հազար բարելի»,- ասել է նախարարը:
Նա հավելել է, որ նավթը պատկանում է Իրաքին, իսկ Թուրքիան պարզապես նպաստում է վաճառքի գործընթացին:
«Վաճառքի եկամուտները դրական կազդեն տարածաշրջանի կայունության ու բարեկեցության վրա»,- ասել է Յըլդըզը:
Դեռևս հունվարին Յըլդըզը հայտարարել էր, որ նավթն առանց Բաղդադի համաձայնության եվրոպական շուկա դուրս չի բերվի:









































