ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում չինական պատվիրակությունը, որը հայտնի է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական ագրեսիայի հարցում իր չափավոր դիրքորոշմամբ, հանդես է եկել հաջակցություն Ուկրաինայի հարավ-արևելքում սրված հակամարտության քաղաքական կարգավորման: Այս մասին հայտնում է «Ուկրինֆորմը»:
«Չինաստանը բոլոր կողմերին կոչ է անում ձգտել Ուկրաինայի հարցի քաղաքական կարգավորման՝ երկխոսության, ոչ թե առճակատման հիման վրա»,- ԱԽ հանդիպմանը նշել է չինացի ներկայացուցիչ Լյու Ցզեին:
Նա նաև հավելել է, որ եթե երկրում ցանկանում են կարգավորել հակամարտությունը, ապա պետք է հաշվի առնեն պատմական անցյալն ու ժամանակակից իրավիճակը, բոլոր տարածաշրջանների և փոքրամասնությունների ներկայացուցիչների օրինական իրավունքները, բոլոր հետաքրքրված կողմերի անհանգստությունը:










































