Անգլիայի Արևելյան Էսեքս կոմսության բնակիչ 19-ամյա Ջորջի Սմիթը իր հետ պատահած սոսկալի դեպքից հետո, ամեն անգամ ատամները սարսափով է լվանում: Ատամի խոզանակը հանկածակի կուլ տալուց հետո, նա սկսել է վախենալ է իր կյանքի համար: Այս մասին հայտնում է The Sun-ը:
Լեզուն մաքրելիս նա հանկարծ դեպի կոկորդը սահք է զգացել, սակայն չի կարողացել խոզանակը դուրս բերել: Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկներն ասել են, որ նրա օրգանիզմը հոգացել է դրա մասին:
«Մի պահ ինձ թվաց, թե կմեռնեմ, սակայն զարմացա, երբ հասկացա, որ այն կոկորդիս չի կանգնել, կարողանում եմ շնչել»,- ասել է Ջորջին:
«Ոչ ոք չգիտի, թե որտեղ է պլաստմասսե կտորը, քանի որ ռենտգեն ճառագայթները նման բան ցույց չեն տալիս: Հավանաբար այն լուծվել է իմ աղիներում կամ արդեն հեռացել օրգանիզմից»:









































