Ֆրանսիայի նախագահի՝ Ադրբեջան այցի հիմնական նպատակը երկկողմ հարաբերությունների ամրապնդումն է՝ ասել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնիեն: Այս մասին հաղորդում է APA-ն:
«Մենք աշխատանքներ ենք տանում՝ կապված Ֆրանսիայի նախագահի այցի հետ: Այցը կլինի տարածաշրջանային երկրներ՝ Հայաստան, Ադրբեջան և Վրաստան»,- նշել է Մոնիեն:
Դիվանագետը հայտարարել է, որ այցի շրջանակներում կքննարկվի նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը. «Մենք գիտենք, որ այդ հարցը կարևոր է և Հայաստանի, և Ադրբեջանի համար: Այդ խնդիրը, որի լուծումը հետաձգվել է, շատ մեծ բացասական ազդեցություն է ունենում: Մենք աշխատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում մեծացնել երկու երկրների միջև փոխադարձ վստահությունը»:
Օլանդն Ադրբեջանում կլինի մայիսի 11-12-ը:











































