Թուրքական Yeni Şafak թերթի փոխանցմամբ՝ գիշերը մի խումբ անհայտ անձինք Ստամբուլում կրակ են բացել անցորդների վրա: Դրա հետևանքով զոհվել է 1, և վիրավորվել՝ 5 մարդ: Վիրավորներին փոխադրել են մոտակա հիվանդանոցներ: Միջադեպից հետո դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը, որին, սակայն, չի հաջողվել պարզել կրակողների ինքնությունը: Տարվում է հետաքննություն:









































