Կատալոնական «Բարսելոնա»-ի ղեկավարությունը հնարավորություն չի տալիս Լիոնել Մեսսին նոր պայմանագիր կքնել ակումբի հետ: Այս մասին հաղորդում է El Mundo Deportivo-ն:
Արգենտինացին չի ցանկանում պայմանագիրը երկարաձգել մինչև 2018-2019 թվականները, քանի որ այդ ժամանակ ֆուտբոլիստը կլինի 30-31 տարեկան:
Ակումբի ղեկավարությունը որոշել է Մեսսիի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակել «Մունդիալ-2014»-ի ավարտից հետո:
Նշենք, որ Լիոնել Մեսսին նոր պայմանագրով՝ ցանակնում է տարեկան ստանալ 25 միլիոն եվրո աշխատավարձ:
Նշենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Մեսսին մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 27 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ:










































