Վաղը՝ նոյեմբերի 1-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի Հատուկ միջոցառումների սրահում տեղի կունենա փակ հանդիպում հոլանդացի արվեստագետ Ֆլոր Կլինկերսի հետ, որն աշխարհում հայտնի է իր յուրօրինակ մարգարտյա զարդերի շնորհիվ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց արվեստի կենտրոնի հանրային կապերի և մարքեթինգի համակարգող Լիլիթ Սոխակյանը:
Նրա խոսքով՝ երեկոյի ընթացքում արվեստագետը կներկայացնի իր աշխատանքները, գործունեությունը և մարգարտյա զարդերի ստեղծման պատմությունը:
Ֆլոր Կլինկերսի մարգարտյա զարդերը հնարավոր կլինի ձեռք բերել «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնից, որն այսուհետ կդառնա արվեստագետի մարգարտյա զարդերի միակ պաշտոնական ներկայացուցիչը տարածաշրջանում:










































