Աշխարհի ամենամեծ` «Eclipse» զբոսանավը պատկանում է ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչին:
Այն հագեցած է գերժամանակակից տեխնոլոգիայով, որի կիրառումը բացառում է ֆոտո և տեսանկարահանումները զբոսանավի մոտակայքում: Լազերը գտնում և շարքից դուրս է հանում ֆոտո և տեսախցիկները` ոչնչացնելով ցանկացած լուսանկար:
Ներկայումս իրավաբանները քննարկում են նման միջոցների կիրառման օրինականությունը: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է վնասին, որը կարող է հասցնել լազերային ճառագայթների կիրառումը լուսանկարչին կամ ֆոտոխցիկին:









































