Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատասխանել է այն մարդկանց, ովքեր իրեն քննադատում են թիմի երիտասարդ խաղացողներին քիչ խաղաժամանակ հատկացնելու համար:
«Ինձ ուղղված քննադատությունները՝ կապված երիտասարդներին քիչ օգտագործելու հետ, անհիմն են: Իմ օրոք ամենաշատ կանտերանոներն են իրենց նորամուտը նշել առաջին թիմում: Պելեգրինիի օրոք գլխավոր թիմում իրենց նորամուտը նշել էին ընդամենը 3 խաղացողներ, ովքեր խաղացել էին ընդամենը 9-ական րոպե:
Հենց ես կարողացա կոտրել այդ վատ ավանդույթը: Ես ուզում եմ, որ մեզ մոտ նոր դեմքեր հայտնվեն, որ նրանք շատ լավ խաղան առաջին թիմում, բայց ինձ պետք չեն խաղացողներ, ովքեր պարզապես կփչացնեն թիմի կազմը:
Մեզ դժվար խաղ է սպասվում «Ալկոյանո»-ի դեմ, քանի որ մրցակիցը չափից դուրս մոտիվացված է: Մենք ցանկանում ենք հաղթել այս մրցաշարը: Հեշտ խաղ չեմ սպասում»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում AS-ը:







































