Thursday, 18 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

«Հայինկասացիա»-ի պաշտոնյաները դատապարտվել են խոշոր չափերի յուրացում կատարելու համար

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել «Հայինկասացիա» ՓԲԸ գլխավոր հաշվապահ Ա. Գրիգորյանին առանձնապես խոշոր չափերի յուրացում և պաշտոնեական կեղծիք կատարելու, իսկ և նույն ընկերության գլխավոր հաշվապահի տեղակալ Ս. Սարգսյանին, ինչպես նաև Ա. Խաչատրյանին, Արմինե և Արման Գրիգորյաններին, Ս. Դանիելյանին առանձնապես խոշոր չափերի յուրացմանը օժանդակելու համար առաջադրված մեղադրանքները և դատապարտել երկարատև ազատազրկման:

ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դատարանում հետազոտված և հիմնավոր համարված ապացույցների համաձայն` «Հայինկասացիա» ՓԲԸ գլխավոր հաշվապահ Ա. Գրիգորյանը, ով միաժամանակ հանդիսացել է նաև «Արուսյակ» կոոպերատիվի գլխավոր հաշվապահը, 2003-2009 թթ. ընթացքում «Հայինկասացիա» ՓԲԸ-ից, որպես կատարված աշխատանքների դիմաց վճարումներ, «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի միջոցով շուրջ 1 մլրդ դրամ փոխանցել է «Արուսյակ» կոոպերատիվի հաշիվներին, այնուհետև կանխիկացրել է և յուրացրել:

Դատավճռի համաձայն՝ հափշտակությունը թաքցնելու նպատակով Ա. Գրիգորյանը կատարել է կեղծիքներ` փոխանցված գումարները ձևակերպելով որպես ԱԱՀ կանխավճարներ, այնուհետև տարբեր հաշիվների հետ բազմաթիվ թղթակցությունների միջոցով ծախսագրել է: Նշված ժամանակահատվածում Ա. Գրիգորյանը առանձնապես խոշոր չափերի գումարները հափշտակելու դիտավորությամբ պարբերաբար կազմել է 348 հատ վճարման կեղծ հանձնարարագիր, որոնց հիման վրա «Հայինկասացիա» ՓԲԸ-ի հաշվարկային հաշվից, որպես կատարված աշխատանքների դիմաց վճարումներ, «Արուսյակ» կոոպերատիվի հաշվարկային հաշվին փոխանցել է 947.704.500 դրամ ընդհանուր գումար:

Վճարման հանձնարարագրերից 24-ը մի շարք այլ փաստաթղթերի հետ ներկայացրել է «Հայինկասացիա» ՓԲ ընկերության գործադիր տնօրեն Վ. Գրիշյանի, իսկ 23-ը` վերջինիս տեղակալ Ռ. Սիմոնյանի հաստատմանը, ովքեր պատշաճ հսկողություն չիրականացնելով և վստահելով իրենց գործընկերուհուն, միաժամանակ չիմանալով Ա. Գրիգորյանի իրական նպատակների մասին` ստորագրել են ներկայացված փաստաթղթերը: Մնացած վճարման հանձնարարագրերում Ա. Գրիգորյանը կեղծել է Վ. Գրիշյանի կամ Ռ. Սիմոնյանի ստորագրությունները, իսկ 2008թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին նրա հանձնարարությամբ ևս 8 հանձնարարագրերում տնօրենի ստորագրությունները կեղծել է «Հայինկասացիա» ՓԲԸ-ի գլխավոր հաշվապահի տեղակալ Ս. Սարգսյանը:

Առանձնապես խոշոր չափի` 937.579.600 դրամ ընդհանուր գումարի հափշտակությունը թաքցնելու նպատակով Ա. Գրիգորյանը կատարել է այլ կեղծիքներ ևս: Մասնավորապես` փոխանցված գումարները հաշվապահորեն ձևակերպել է որպես ԱԱՀ կանխավճարներ, այնուհետև տարբեր հաշիվների հետ բազմաթիվ թղթակցությունների և հաշվապահական ձևակերպումների միջոցով ծախսագրել է:

«Արուսյակ» կոոպերատիվի հաշվարկային հաշվին փոխանցված գումարները կանխիկացնելու և յուրացնելու նպատակով Ա. Գրիգորյանը, կեղծելով նաև կոոպերատիվի նախագահ Ժ.Պապիկյանի ստորագրությունը, կազմել է կոոպերատիվի 247 հատ դրամարկղային կտրոն, որոնք հանձնելով Ս. Սարգսյանին, հաշվապահ-գանձապահ Ա. Խաչատրյանին, անձնակազմի կառավարման և անվտանգության կազմակերպման բաժնի ավագ տեսուչ, իր եղբոր դուստր Ա.Գրիգորյանին, իր եղբորորդի Ա. Գրիգորյանին և ամուսնուն` Ս.Դանիելյանին, ինչպես նաև գործընկերուհի Լ. Հակոբյանին, վերջիններիս միջոցով կանխիկացրել և հափշտակել է ընդհանուր առմամբ 930.230.500 դրամ գումար:

Մեկ տարի 7 ամիս տևած դատաքննության արդյունքում Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի` 2012թ. հոկտեմբերի 25-ի դատավճռով Ա. Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել ազատազրկման` 9 տարի ժամկետով, Ս. Սարգսյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտել ազատազրկման` 7 տարի ժամկետով, իսկ Ա. Խաչատրյանը, Արմեն և Արմինե Գրիգորյանները և Ս. Դանիելյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտել ազատազրկման` 4-ական տարի ժամկետով:

Դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում