Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երկրի ոստիկանությունն իրանական օրացույցային տարվա առաջին կիսամյակին Իրանի տարածքային ջրերում անցկացրած օպերացիաների արդյունքում մաքսանենգներից առգրավել է մոտ 10 տոննա թմրանյութ: Այս մասին հայտարարել է Իրանի առափնյա պաշտպանության ղեկավար, բրիգադի գեներալ Ալի Մոհամադ Սալամին:
Վերջինիս խոսքերով՝ մերձկասպյան երկրներն ամեն տարի հանդիպումներ են անցկացնում ծովային ճանապարհով թմրանյութերի փոխադրման դեմ պայքարի հարցով՝ ընդգծելով, որ այս տարի նույնպես պետք է տեղի ունենա այդպիսի հանդիպում.
«Իրանն արդեն իսկ այդ հարցի շուրջ համաձայնագրեր է կնքել իր մի շարք հարևանների հետ և այժմ էլ ձգտում է նման համաձայնագրեր ստորագրել Սաուդյան Արաբիայի ու Օմանի հետ»: Նշվում է, որ Իրանի ծովային սահմանների երկարությունը կազմում է 2700 կիլոմետր:









































