Saturday, 20 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Գերեվարված հալեպահայերի ազատ արձակման պաշտոնական պահանջ դեռևս չի եղել

Բեյրութից Հալեպ ճանապարհին առևանգված հայերի ազատ արձակման պաշտոնական պահանջ դեռևս չի եղել. «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Բերիո թեմի Ազգային առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռայիսյանը: Նա նշեց, որ դեռևս լավ չեն հասկանում՝ ինչ է կատարվում, հնարավոր է` մի քանի ժամից ավելի հստակ տեղեկություններ լինեն:

«Աշխատանք է տարվում երկու ուղղությամբ: Պետք է իմանալ բոլոր առևանգվողների անունները, քանի որ նրանցից միայն մի քանիսի անուններն են հայտնի: Թեև տեսակցություն եղել է Հալեպ հասած ճամփորդների հետ, սակայն չի բացահայտվել բոլոր պատանդների անունները, քանի որ ճամփորդները բոլորի անունները չգիտեին: Աշխատում ենք նաև, որ ապահով վերադարձնենք առևանգվածներին»,- նկատեց Ժիրայր Ռայիսյանը:

Արձագանքելով այն տեղեկություններին, համաձայն որոնց` ապստամբները գերիների ազատ արձակման դիմաց պահանջում են հանձնել ձերբակալված 150 իրենց զինակիցներին, այլապես կսպանեն առևանգված 10 ուղևորներին՝ Ռայիսյանը հստակեցրեց, որ դրանք միայն խոսակցություններ են: Նրա հավաստմամբ՝ պաշտոնական ոչ մի տեղեկություն, պահանջ չկա:

Հարցին՝ ո՞ւմ դեմ են ուղղված վերջին օրերին սիրիահայ համայնքի նկատմամբ ոտնձգությունները և ի՞նչ նպատակ ունեն, պատասխանեց, որ չի կարող ասել, թե ում դեմ է ուղղված այս ոտնձգությունը` մինչև մեր ազգակիցների ապահով վերադարձը:

Հիշեցնենք, որ զինյալ ապստամբները Բեյրութից Հալեպ ուղևորվող քաղաքացիական ավտոբուսը ճանապարհին կանգնեցրել են և իջեցրել ուղևորներին։ Այնուհետև նրանք ազատ են արձակել կանանց, սակայն գերեվարել են, ընդհանուր հաշվով, 10 ուղևոր տղամարդու, որոնցից յոթը հայազգիներ են, ևս երեքը՝ քրիստոնյա արաբ: Յոթ հայերից հինգի անուններն արդեն հայտնի են՝ Լևոն Զեյթունյան, Կարո Փամփալյան, Արսեն Արոյան, հայր և որդի Բաշար և Ջորջ Ռաբաթներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում