Թեյլոր Սվիֆթը միացել է ռեփեր LL Cool J-ին՝ միասին վարելու այս տարվա «Գրեմիի» համերգը, որի ընթացքում նրանք կհայտարարեն «Գրեմի» մրցանակի հավակնորդների անունները: Այս մասին հայտնում է Billboard-ը:
Հայտնի է դարձել, որ քանթրի երգիչ, երգահան Լյուկ Բրայանը համալրել է մեկժամյա հեռուստահեռարձակման մասնակիցների շարքը: Ինչպես ավելի վաղ հայտնի էր, համերգին ելույթ կունենա նաև Maroon 5-ն:
«Գրեմիի» համերգը կհեռարձակվի ուղիղ եթերում՝ դեկտեմբերի 5-ին CBS հեռուստաալիքով՝ Թեննեսի նահանգի շրջկենտրոն Նեշվիլի Bridgestone արենայից:
Համերգը կլինի 5-րդը: LL Cool J-ն համերգին մասնակցում է սկսվելու օրից՝ 2008-ից, իսկ Սվիֆթը նրան է միանում առաջին անգամ: Այլ կատարողների և հաղորդավարների մասին կհայտարարվի մոտ ժամանակներս:
55-րդ «Գրեմի» մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2013-ի փետրվարի 10-ին:









































