«Ռայո Վալյեկանո»-ի տնային մարզադաշտում` «Կամպո դե ֆուտբոլ դե Վալյեկաս»-ում, սկսվել են տեսաձայնագրման սարքերի տեղադրման աշխատանքները:
AS-ի տեղեկացմամբ` այս ամենը հետևանք է սեպտեմբերի 23-ին դաշտի տերերի` Մադրիդի «Ռեալ»-ի հետ կայանալիք հանդիպումից առաջ տեղի ունեցած միջադեպի:
Անհայտ անձինք վնասել եին մարզադաշտի լուսավորության լարերը: Հանդիպումը ստիպված էին տեղափոխել, իսկ ոստիկանությունը հետաքննություն սկսեց:
«Ֆուտբոլային ահաբեկչություն»-ը կազմակերպած անձինք առայժմ չեն բացահայտվել: Այս ամենի պատճառով «Ռայո Վալյեկանո»-ն որոշել է իր մարզադաշտում անվտանգության լրացուցիչ միջոցառումներ կազմակերպել:








































