Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու նախագիծը պետք է պատրաստ լինի մինչև 2014թ. հունիս: Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Եվրասիական տնտեսական հանձնաժողվի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյին:
«Հանձնարարվել է մինչև հունիսի 1-ը Գերագույն խորհրդի նիստի քննարկմանը ներկայացնել Հայաստանի՝ Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական տարածությանը միանալու նախագիծը»,- ասել է Խրիստենկոն:
Ավելի վաղ Խրիստենկոն հայտարարել էր, որ ԵվրԱզԷՍ-ի ստեղծման շուրջ բոլոր տարաձայնությունները հարթվել են:









































